Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քերին սպառնացել է դադարեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը Ռուսաստանի հետ

Քերին սպառնացել է դադարեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը Ռուսաստանի հետ
29.09.2016 | 16:59

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի հետ հեռախոսազրույցում սպառնացել է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով, եթե Մոսկվան և իր սիրիացի դաշնակիցները վերջ չդնեն Հալեպի օդային հարձակումներին՝ ասել է:

Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ Հալեպի արևելքում շարունակվող ռմբակոծությունների պատճառով 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ